Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Իրականացվում են քննչական գործողություններ, պարզվում են անօդաչու թռչող սարքերի ծագումն ու թռիչքի հետագիծը։
«Միջադեպը որակվում է որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում», - ասվում է գլխավոր դատախազության հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «մարտի 5-ին Իրանի տարածքից արձակված երկու անօդաչու թռչող սարքեր հարվածներ են հասցրել Նախիջևանի քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջազգային օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ երկրորդը՝ Բաբեկի շրջանի դպրոցներից մեկի մոտակայքում։
Միջադեպի հետևանքով լուրջ վնաս է հասցվել օդանավակայանի շենքին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նախիջևան-Բաքու երթուղով ավիաչվերթը հետ է վերադարձվել։ Տուժել է չորս խաղաղ բնակիչ»։




























