Հայաստանի առանձին վայրերում մարտի 6-ի երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ՝ լեռներում և նախալեռներում՝ ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և անձրևի տեսքով: Լեռնային շրջաններում օդերևութաբանները կանխատեսում են նաև բուք և ցածր տեսանելիություն: Հյուսիս-արևմտյան քամու ուժգնացումը տեղ-տեղ կհասնի 13-16 մ/վ-ի: Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +9+11 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2+2

Կոտայքի լեռներում. գիշերը՝ -9-13, ցերեկը՝ -1+3

Կոտայքի նախալեռներում. գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +6+9

Սևանա լճի ավազանում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1+4

Լոռիում. գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +6+10

Տավուշում. գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +11+14

Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -2+2

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +5+10

Արարատում. գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +9+12

Արմավիրում. գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +8+12

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -9-14, ցերեկը՝ 0+4

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +8+12

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+16

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +8+12։