Քանի որ լրագրողները շատ են հարցնում միանգամից ասեմ. Վերաքննիչ քրեական դատարանի հետ համաձայն եմ միայն այն առումով, որ Արշակ սրբազանը չպետք է ազատազրկված լինի: Այս մասին հայտարարել է Արշակ Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։
«Բայց բոլորովին համաձայն չեմ, որ սրբազանի նկատմամբ հնարավոր էր կիրառել որեւէ խափանման միջոց: Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում»,– հավելել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանի որոշմամբ։ Արշակ Սրբազանը կալանավորված էր 2025 թվականի դեկտեմբերի 5-իցՆրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):





























