Արշակ Սրբազանին ազատ արձակվելու մասին դատավորի որոշման մասին առաջինը հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Ասեց՝ Բագրատ Սրբազանը մենակ է մնում։ Զգացի, որ տխրեց։ Սա էր առաջին ռեակացիան»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ դատարանը վարչական վերահսկողություն է սահմանել, կան տարածքային սահմանափակումներ։

«Արշակ Սրբազանին արգելված է դուրս գալ Վաղարշապատ համայնքի տարածքից, շփումներ ունենալ գործով վկաների հետ»,-ասաց Ռ. Մելիքյանը։

Նա նշեց, որ հրապարակային հայտարարություններ անելու վերաբերյալ արգելք նշված չէ։

Հիշեցնենք, որ այսօր Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանի որոշմամբ։ Արշակ Սրբազանը կալանավորված էր 2025 թվականի դեկտեմբերի 5-իցՆրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):