Հոնդուրասի բանտերից մեկում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 357 մարդ, մի քանի տասնյակը այրվածքներ են ստացել: Այդ մասին հայտնել է Հոնդուրասի գլխավոր դատախազությունը:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 272 զոհերի մասին:

Միջադեպը տեղի է ունեցել Կոմայագուա քաղաքում փետրվարի 15-ի գիշերը: Որոշ տվյալներով, աղետի պահին բանտում 500-ից 800 մարդ է պահվել:

Տեղական Tribuna պարբերականի տվյալներով, հրդեհը բռնկվել է Կոմայագուա քաղաքի բանտում, դատապարտյալների խռովությունից հետո:

Նախնական տվյալներով հրդեհման պատճառը էլեկտրացանցում կարճ միացումն է: