Ֆրանսիան ամենախիստ կերպով դատապարտում է այսօր առավոտյան Ադրբեջանի Նախիջևանի միջազգային օդանավակայանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարվածը, ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ֆրանսիան արագ ապաքինում է մաղթում հարձակման հետևանքով վիրավորված չորս անձանց։

Այն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Ադրբեջանին՝ ի պատասխան այդ անարդարացի հարձակման, որը կազմում է Ադրբեջանի ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։