ԱՄՆ ռազմաօդային ուժերը ռումբեր են նետում անմիջապես իրանական կործանիչների (ենթադրաբար՝ Су-22) անգարների մեջ,  գրում է «Военный осведомитель» թելեգրմյան ալիքը։

Բացի դրանից, ըստ աղբյուրի, MQ-9 Reaper-ի հարվածը բաց տարածքում ոչնչացրել է հերթական F-5 Tiger II կործանիչը։

Մոտակայքում կայանված են մի քանի Fokker F27 Friendship տրանսպորտային ինքնաթիռներ։

«Այս պատերազմի հերթական կարևոր դասն այն է, որ եթե թշնամուն տրվի լիակատար օդային գերակայություն, ոչ մի պասիվ պաշտպանություն չի փրկի նրան։ Նրանք կամ պարզապես կխոցվեն վերևից թափանցող ռազմամթերքով, կամ ռումբ կնետվի ուղիղ բաց դարպասի մեջ։

Նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել հարևան Իրաքում 1991 թվականին»,- https://t.me/milinfolive/167773 գրում է ալիքը։