Իրանն իրականացրել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 20-րդ փուլը, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։

Ըստ հայտարարության՝ գործողության 20-րդ փուլը կրում է «Օ՜, հավատացյալներին պատիվ ընծայող» կոդային անվանումը և նվիրված է «Դենա» ֆրեգատի նահատակների հիշատակին։

Պարզաբանվում է, որ այն իրականացրել են Իրանի զինված ուժերը՝ ամերիկյան և իսրայելական թիրախների դեմ, բազմազան և լայնածավալ գործողություններ իրականացնելով։