Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությունը Սուրբ Վալենտինի օրը նշելու համար ձերբակալել է 144 մարդու:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Արատի կանխման կոմիտեն իր բլոգում գրել է, թե «առյուծ» աշխատակիցները պատժել են ձերբակալվածներին: Ձերբակալությունները շարունակվում են:
Սաուդյան Արաբիայի բոլոր խանութներից առգրավել են կարմիր վարդերը: Տեղական «բարքերի ոստիկանությունը» պնդում է, որ ծաղիկները սադրում են մարդկանց` տոնը նշելու: հարկ է նշել, որ Սաուդյան Արաբիայում Սուրբ Վալենտինի օրը պաշտոնապես արգելված է: Տվյալ արգելքի խախտման համար զգալի տուգանք է նախատեսվում:




























