Քուվեյթի Ալի Սալեմի ավիաբազայի կապի ենթակառուցվածքը ոչնչացվել է, հայտնել է իրանական ԻՐՆԱ լրատվական գործակալությունը:
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Քուվեյթի Ալի Սալեմի ավիաբազան վնասվել է։
Մասնավորապես, վնասվել է բազայի արբանյակային կապի օբյեկտներին մերձակա առնվազն ութ շենք կամ կառույց։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Հարվածները թիրախավորել են Իրանի մայրաքաղաք Թեհրանը և երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմական բազաների վրա։
Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմ է սկսել նաև «Հըզբոլլահ»-ը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։





























