Սաուդցի բլոգեր Համզա Քաշգարին, ով մեղադրվում է Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեջ եւ վերջերս Մալազիայից արտաքսվել է հայրենիք, ձերբակալվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Քաշգարին իր միկրոբլոգում հրապարակել էր սեփական կրոնական հայացքները: «Կան շատ բաներ, որ քո մեջ ինձ դուր չեն գալիս, կան բաներ, որ ես ատում եմ, եւ շատ բաներ, որ չեմ հասկանում: Ես քեզ չեմ աղոթելու»,- բլոգերի խոսքերն է մեջբերել Agence France Presse-ը: Այդ «թվիթը» 30 հազար մեկնաբանություն էր հավաքել, այդ թվում սպառնալիքներ երիտասրդի հասցեին:
Մահմեդական հոգեւորականները նրա արարքը աստվածանարգություն են որակել: Սաուդյան Արաբիան պահանջել էր արտահանձնել Քաշգարիին: Այժմ նրան մահապատիժ է սպառնում: «Ես արտահայտել եմ մտքի եւ արտահայտվելու իմ ազատությունը»,- ասել է բլոգերը:




























