ԱՄՆ-ն խոստացել է «նոր անակնկալներ Իրանի դեմ պատերազմում»։ «Եթե կարծում եք, որ ինչ-որ բան տեսել եք, պարզապես սպասեք», - ասել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը։
Նա հավելել է, որ «անցյալի հիմար, քաղաքականապես կոռեկտ պատերազմները ճիշտ հակառակն էին այն ամենի, ինչ մենք այստեղ անում ենք։ Դրանք ունեին անորոշ նպատակներ և սահմանափակող կանոններ՝ ոչինչ ավելին»։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Քուփերը վստահեցրել է, որ իրանական հրթիռային հարձակումների թիվը առաջին օրվա համեմատ նվազել է 90%-ով, իսկ անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիվը՝ 83%-ով։
«Վերջին 72 ժամվա ընթացքում ամերիկյան ռմբակոծիչները հարվածել են Իրանի խորքում գտնվող գրեթե 200 թիրախների, այդ թվում՝ Թեհրանի տարածքում։ Միայն վերջին մեկ ժամվա ընթացքում ամերիկյան B-2 ռմբակոծիչները տասնյակ 900 կիլոգրամանոց թափանցող ռումբեր են նետել՝ թիրախավորելով խորը տեղակայված բալիստիկ հրթիռները», - հավելել է նա։





























