ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ կկայունացնի նավթի գները և ֆոնդային շուկան։

«Մենք իսկապես այլընտրանք չունեինք։ Նրանք կհարվածեին մեզ, եթե մենք չհարվածեինք նրանց, որովհետև նրանք խելագար են», - ասաց նա՝ մեկնաբանելով Իրանին հարվածները։

«Երկարաժամկետ հեռանկարում մեր գործողությունները զգալիորեն կբարելավեն տարածաշրջանի կայունությունը, նավթի գները, ֆոնդային շուկան և մնացած ամեն ինչ», - հավելեց Թրամփը։