ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, բանակին և ոստիկանությանը «զենքերը վայր դնել» ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ՝ Իրանում սրվող հակամարտության ֆոնին։
ԱՄՆ նախագահը անվտանգության ուժերին անձեռնմխելիություն է առաջարկել՝ հայտարարելով, որ եթե նրանք հրաժարվեն իր առաջարկից, նրանց սպառնում է «երաշխավորված մահ»։ «Ես դա չեմ ուզում։ Եվ նրանք էլ դա չեն ուզում», - հավելել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հեզբոլլահը»։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին և մտել է հարավային Լիբանան։





























