Հայտնի ռուս շոումեն Նեյմարք-Քոենի մարմնի հերձումից հետո փորձագետ-քրեագետները հանգել են եզրակացության, որ նրան սպանել են: Ընդ որում, քննիչների կարծիքով, գործել է պրոֆեսիոնալ մարդասպան. կոտրված է շոումենի ողնաշարը` վզի շրջանում, իսկ դա նշանակում է, որ Նեյմարքի վիզը պրոֆեսիոնալ կերպով կոտրել են:

Մարդասպանը երկու օր առաջ եկել է Ռահմանի մոտ, հնարավոր է շոումենը նրա հետ ծանոթ է եղել, քանի որ բնակարան դուռը կոտրած չէ:

Սպանությունից հետո, հանցագործը զոհի մարմինը դրել է լոգարանում եւ անհետացել: Շոումենին գտել են երկու օր անց, հաղորդում է Life News-ը:

Դժբախտ պատահարի վարկածը ոստիկանները հենց սկզբից դուրս են նետել. մասնագետները բացառում են ընկնելու հետեւանքով վզի կոտրվածք ստանալու տարբերակը: Բացի այդ, զոհի մարմնի վրա այլ վնասվածքներ չեն եղել:

Հետաքննության ժամանակ առգրավվել են մուտքի մոտ տեղադրված անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները: Պարզվել է, որ վերջին անգամ շոումենը շենք մտել մենակ:

Բացի այդ, նրա բնակարանից կորել են թանկարժեք իրեր` iPhone, iPad, նոութբուք, թանկարժեք շվեյցարական ժամացույց եւ դրամապանակը:

Նախնական տվյալներով, ռուսաստանցի շոումեն Ռահման Մահմուդովը մահացել է` խեղդվելով լոգարանում: Բացառված չէ, որ նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, կամ էլ թմրանյութեր է օգտագործել:

Նեյմարք-Քոեն-Մահմուդովի մահը մեծ իրարանցում է առաջացրել ռուսական շոու-բիզնեսում: Նա մեծ երեկույթների կազմակերպման տաղանդ ուներ, գրում է «Դնի.ռու»-ն: