Իրանը հարցնում է գործարքի հնարավորության մասին, բայց մենք ուզում ենք ավելի շատ կռվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք կոշտ են և ուզում են կռվել։ Նրանք զանգահարում են և հարցնում. «Ինչպե՞ս կարող ենք գործարք կնքել»։ Ես ասում եմ. «Դուք մի փոքր ուշացել եք»։ Մենք հիմա ավելի շատ ենք ուզում կռվել, քան նրանք», - նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց «Հեզբոլլահի» դեմ հարձակման մեկնարկի մասին և մտավ հարավային Լիբանան։





























