Առաջիկա օրերին թշնամու դիրքերի վրա Իրանի գրոհները ավելի ինտենսիվ եւ մասշտաբայն կդառնան, տեղեկացրել է «Խաթամ ​​ալ-Անբիա» շտաբը, փոխանցել է Tasnim-ը։

«Բանակի ռազմաօդային ուժերը եւ նավատորմը անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ թիրախավորելով «Ռամատ Դավիդ» ավիաբազան եւ «Միրոն» ռադիոլոկացիոն կայանը։

ԱՄՆ ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածների թիրախ է դարձել նաեւ Քուվեյթի «Ալ-Ադիրի» ճամբարում գտնվող ամերիկացի ահաբեկիչների տեղակայման վայրը։

Անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել Իրաքի Էրբիլ քաղաքում գտնվող ամերիկյան շտաբին»,- նշվել է հաղորդագրության մեջ։