Իրանը հայտնել է, որ Բահրեյնում հարվածել է այն շենքին, որտեղ ամերիկացի զինվորականներ էին գտնվում, տեղեկացրել է Pars Today-ը։

«Ճշգրիտ հարված Բահրեյնում գտնվող շենքին։ Այս գրոհում թիրախ են դարձել այն տները, որոնցում ապրում էին փախստական Ամերիկայի Հինգերորդ նավատորմի սպաները Բահրեյնի Ալ-Ջուֆեյր շրջանում»,- նշվել է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը՝ պատճառելով ավերածություններ եւ մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի եւ ԱՄՆ գրոհների հետեւանքով զոհվել են նաեւ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտել է Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին եւ մտել է հարավային Լիբանան։