Հորմուզի նեղուցի մոտ, որը Պարսից ծոցը կապում է Հնդկական օվկիանոսի հետ եւ որով անցնում է նավթի համաշխարհային արտահանման մեծ մասը, մոտ 1 000 առեւտրային նավեր են կուտակվել։ Այս մասին BBC-ին ասել է Լոնդոնում գործող Lloyd's Market Association (LMA) ապահովագրական ընկերությունների ասոցիացիայի ներկայացուցիչը։
LMA-ի նավագնացության եւ ավիացիայի ղեկավար Նիլ Ռոբերտսի խոսքով՝ այս 1 000 նավերի կեսը նավթ եւ հեղուկ գազ տեղափոխող լցանավեր են։
«Նավերի մեծ մասը կանգնած է, հիմնականում նավատերերի եւ օպերատորների կողմից իրենց նավերի եւ անձնակազմի անվտանգության վերաբերյալ հասկանալի մտահոգությունների պատճառով»,- բացատրել է Ռոբերտսը։
Նրա տվյալներով՝ կիրակի օրվանից Հորմուզի նեղուցով անցել է մոտ 40 նավ։ Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ երեւեկությունը նեղուցով պատերազմի պատճառով նվազել է մոտ 90 տոկոսով։





























