Անցած տարի աշխարհում սովից 2,6 մլն երեխա է մահացել: Այդպիսի տվյալներ է հրապարակել միջազգային մարդասիրական Save the Children կազմակերպությունն իր զեկույցում:

Նշվում է, որ եթե շտապ միջացառումներ չձեռնարկվեն, ապա ավելի քան  450 մլն երեխա չի կարող նորմալ զարգանալ թերսնման պատճառով:

Save the Children-ի տվյալներով` որոշ զարգացող երկրներում  յուրաքանչյուր երրորդ երեխան տառապում է թերսնումից:

Հնդկաստանում  երեխաների 48%-ը չեն զարգանում `թերսնման պատճառով: Հատկապես ծնելիության աճն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նիգերիան եւ Տանզանիան, խորացնում են խնդիրը: Ապրանքների գնաճը վատթարացնում է իրավիճակը զարգացող բոլոր երկրներում: