Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։ Այս մասին տեղեկացրել է Tasnim-ը։

Նշվել է, որ Իսրայելում հզոր պայթյուններ են որոտացել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը՝ պատճառելով ավերածություններ եւ մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի եւ ԱՄՆ գրոհների հետեւանքով զոհվել են նաեւ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտել է Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին եւ մտել է հարավային Լիբանան։