Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ՝ քննարկելով տարածաշրջանում վերջին զարգացումները եւ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի հետեւանքները, տեղեկացրել է Tasnim-ը։

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ իսլամական հանրապետությունը, հենվելով իր պաշտպանական կարողությունների վրա եւ Իրանի ժողովրդի աջակցությամբ, պաշտպանում է երկրի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ օրինական պաշտպանության իր անօտարելի իրավունքի շրջանակում, եւ վճռականորեն կարձագանքի ցանկացած ագրեսիվ գործողության։

Ռոդրիգեսը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները եւ ընդգծել է ազգային ինքնիշխանությունը հարգելու եւ ՄԱԿի կանոնադրության ու միջազգային իրավունքի սկզբունքներին հետեւելու անհրաժեշտությունը։

Կողմերն ընդգծել են տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։