Իրանի Շիրազ քաղաքի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակման հետեւանքով զոհվել է 20 մարդ։ Այս մասին տեղեկացրել է Tasnim-ը։
«Շիրազի Զիբաշահր քաղաքի բնակելի թաղամասում ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի կողմից կատարված ռազմական հանցագործության հետեւանքով զոհվել է 20 անմեղ քաղաքացի, եւս 30-ը վիրավորվել է», - նշվել է հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ զոհերի թվում են երկու բուժաշխատող։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը՝ պատճառելով ավերածություններ եւ մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի եւ ԱՄՆ գրոհների հետեւանքով զոհվել են նաեւ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտել է Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին եւ մտել է հարավային Լիբանան։





























