ԱՄԷ-ն քննարկում է իրանական ակտիվների սառեցման հարցը՝ ի պատիժ Թեհրանի կողմից իր տարածքում իրականացվող հարձակումների, հաղորդել է The Wall Street Journal-ը։
«Քննարկումներին ծանոթ աղբյուրների համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում է Պարսից ծոցի պետությունում պահվող իրանական միլիարդավոր դոլարների ակտիվների սառեցման հարցը, ինչը կարող է սահմանափակել Թեհրանի ամենակարեւոր տնտեսական կենսապահովման ուղիներից մեկը։
Եթե ԱՄԷ-ն նման քայլի դիմի, դա զգալիորեն կսահմանափակի Թեհրանի արտարժույթի եւ համաշխարհային առեւտրի հասանելիությունը, քանի որ նրա ներքին տնտեսությունը, որն արդեն տառապում է գնաճից, այժմ ներքաշված է ռազմական հակամարտության մեջ»,- նշվել է հրապարակման մեջ։





























