Grammy-ի վեց մրցնակ ստացած բրիտանացի երգչուհի Ադելը իր բլոգում գրել է, որ կհանգստանա երկու շաբաթ, որից հետո կրկին կվերադառնա իր աշխատանքին: Դրանով նա հերքել է սեփական խոսքը, որ 5 տարով հեռանում է երաժշտությունից, որպեսզի կարգավորի անձնական կյանքը:

Փետրվարի 12-ին տված հարցազրույցում, նախքան Grammy-ի մրցանակաբաշխությունը, երգչուհին հայտնել էր, որ նախատեսում է իր երաժշտական կարիերայում «թայմ-աութ» վերցնել, որպեսզի ավելի շատ ուշադրություն տրամադրի անձնական կյանքին:

«Կամուսնանամ, երեխաներ կունենամ, այգում բանջարեղեն կաճեցնեմ»,-ասել էր նա:

Իսկ հիմա իր բլոգում նա նոր գրություն է թողել, որում ասվում է. «Հիմա ես մի քանի ազատ օր ունեմ, այնուհետեւ Brit Awards մրցանակաբաշխությունն է, որից հետո անմիջապես կվերադառնամ ստուդիա: 5 տարի՞, դա ավելի շատ նման է 5 օրվա», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: