Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտնել է, որ երկրի հյուսիսում կտեղակայվեն Patriot զենիթահրթիռային մարտկոց եւ երկու F-16 կործանիչներ՝ Բուլղարիան Իրանի հարձակումներից պաշտպանելու համար՝ Մերձավոր Արեւելքի պատերազմի սրման ֆոնին, տեղեկացրել է France 24-ը։
«Սա կարվի Բուլղարիայի տարածքի զգալի մասի հրթիռային պաշտպանությունն ապահովելու համար»,- նշել է Դենդիասը։
Նա ասել է, որ Հունաստանը «Բուլղարիային կտրամադրի ամեն հնարավոր օգնություն՝ Իրանի դեմ հրթիռային պաշտպանությունն ապահովելու համար», սակայն որեւէ սպառնալիքի մասին մանրամասներ չի հայտնել։





























