Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կարծում է, որ հակամարտության սկզբից ի վեր Իրանի կողմից օրական արձակվող հրթիռների քանակը նվազել է ավելի քան չորս անգամ, հաղորդել է The Times of Israel-ը։

ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ Իրանը շաբաթ օրը՝ ռազմական գործողությունների առաջին օրը, Իսրայելի ուղղությամբ արձակել է 90 հրթիռ, կիրակի օրը՝ 60։ Հաջորդ օրերին արձակված հրթիռների քանակը նվազել է մինչեւ 20, ընդ որում՝ հրթիռային գրոհները տեղի են ունեցել մի քանի ալիքներով։

ՑԱԽԱԼ-ում նշել են, որ ոչնչացրել են ավելի քան 300 իրանական արձակման կայանք՝ երկրի նմանատպ զենքի 60 տոկոսը։ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը հինգշաբթի հայտնել է, որ իրանական հրթիռային հարձակումների ինտենսիվությունը նվազել է 90 տոկոսով։

Իրանը հայտնել է, որ տարածաշրջանում թշնամու թիրախների վրա արձակել է մոտ 500 բալիստիկ հրթիռ։