Թաիլանդը ժամանակավորապես դադարեցրել է նավթամթերքի եւ հեղուկացված ածխաջրածնային գազի (ՀԱԳ) արտահանումը՝ Մերձավոր Արեւելքում հակամարտության թեժացման պատճառով։ Թաիլանդի վարչապետ Անութհին Չանվիրակունի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է «Թագավորական թերթում»։
Փաստաթուղթը վկայում է, որ Թաիլանդը բացառություն կանի Մյանմարի եւ Լաոսի համար, որտեղ կշարունակի նավթամթերք եւ ՀԱԳ մատակարարել։ Հրամանագիրը կգործի մինչեւ հետագա ծանուցում։
Թաիլանդի կառավարությունը ավելի վաղ սահմանել էր դիզելային վառելիքի շեմային գինը՝ մեկ լիտրը 29,94 բատ 15 օր ժամկետով՝ գների սպեկուլյատիվ աճ թույլ չտալու նպատակով։



























