Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման նախագիծն իրատեսական է: Այս մասին այսօր`  փետրվարի 15-ին,լրագրողներին ասաց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը: Նրա խոսքով` ներկայումս պատրաստվում է  նախագծի նախահաշիվը` հիմնված  պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության վրա:

«Նախագիծը մենք համարում ենք իրատեսական եւ սոցիալական նշանակություն ունեցող»,-հայտարարեց Յակունինը:

Հիշեցնենք, որ Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի երկարությունը կկազմի 31 կմ: Այս ճյուղի կառուցումը թույլ կտա միավորել Իջեւան-Հրազդան-Երեւան ուղղությունը Թբիլիսի-Այրում-Գյումրի-Մասիս ուղղությանը ու կրճատել ներհանրապետական եւ միջպետական փոխադրումների ժամկետները:

Նախագծի նախնական արժեքը, ըստ ՀՀ տրանսպորտի նախարարության, 200 մլն դոլար է: Երկաթգիծը կառուցվելու է հայկական եւ ռուսական կողմերի համատեղ ֆինանսավորմամբ: