Ադրբեջանը բացել է Իրանի հետ սահմանը երկու երկրներից տուն վերադարձող բեռնատարների համար, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Իրանից Ադրբեջան վերադարձող ադրբեջանական բեռնատարները, ինչպես նաև Ադրբեջանից Իրան վերադարձող իրանական բեռնատարներին թույլատրվել են անցնել Աստարայի, Բիլասուվարի և Ջուլֆայի սահմանային անցակետերով։

Ադրբեջանը մարտի 5-ին դադարեցրել էր բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին։