ԱՄՆ Վիրջինիա նահանգի օրենսդիր մարմնի ստորին պալատը օրինագիծ է ընդունել, ըստ որի մոր արգանդում գտնվող պտուղը անհատ է համարվում բեղմնավորման պահից սկսած:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը, այդ որոշման օգտին փետրվարի 14-ին քվեարկել է 66 պատգամավոր, 32-ը դեմ են արտահայտվել:

Փաստաթղթում նշվում է, որ մոր արգանդում գտնվող երեխաներն իրենց զարգացման բոլոր փուլերում ունեն բոլոր այն իրավունքները, որոնցով օժտված են նահանգի մնացած բոլոր բնակիչները: