Հունաստանում իշխող կոալիցիայի երկու քաղաքական ուժերի առաջնորդները գրավոր երաշխիք են ուղարկել Եվրամիությանը, որ կհետեւեն ԵՄ-ի հետ վարկային համաձայնագրի պայմաններին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», դա վերաբերում է ապրիլին կայանալիք արտահերթ ընտրությունների հետ: Եվրագոտու առաջնորդները մտավախություն ունեն, որ իշխանափոխությունից կամ կոալիցիայի կազմի փոփոխությունից հետո Հունաստանում բարեփոխումների վերաբերյալ պարտավորությունները կասկածի տակ կհայտնվեն:

Միաժամանակ նշենք, որ հենց գրավոր երաշխիքը այն երկու կարեւոր փաստաթղթերից մեկն էր, որոնց բացակայության պատճառով Եվրախումբը Հունաստանին ֆինանսական օժանդակության երկրորդ պլանի` 130 մլրդ եվրոյի տրամադրումը հետաձգել էր մինչեւ փետրվարի 20-ը: