Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցությունների գործընթացը այս պահի դրությամբ ընթանում է խանգարված ձեւաչափով` առանց Արցախի մասնակցության: Այս մասին «Հայաստան»շաբաթաթերթին տված հարցազրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը`  հավելելով, որ մեր հիմնական նվաճումների շարքում է այն, որ միջազգային հանրությունը նույնպես գնահատում է Արցախին` որպես ծայրահեղ կեցվածքով չառաջնորդվող կողմ:

Անդրադառնալով տարածքային փոխզիջումներին` նա նշեց, որ որեւէ անգամ, որեւէ քաղաքական գործիչ, հատկապես Հայաստանի քաղաքական գործիչները իրենց տեսակետները հայտնելուց չեն ասել, որ զիջումների կգնանք եւ այս պարագայում ամեն ինչ արվելու է` առանց հայկական կողմի շահերը վնասելու:

Նրա խոսքով` ՀՀ պատասխանատուները բազմիցս նշել են, որ առանց Արցախի մասնակցության չի հաջողվելու հիմնախնդրի վերջնական լուծումը եւ այժմ իրենց  ներուժը կենտրոնացնում են այդ ձեւաչափի վերականգնմանը, քանի որ այդ դեպքում լիարժեք հնարավորություն կունենան ներկայացնել իրենց տեսակետները:

«Հայկական կողմը միջազգային հանրության կողմից սեղանին դրված առաջարկությունները ընդունել է որպես քննարկվելիք փաստաթուղթ: Այսինքն այնտեղ չկա հստակեցված հարցեր. խոսքը վերաբերվում է ներկայացված սկզբունքների մասին. այդ սկզբունքների շրջանակներում մենք աշխատանք ունենք կատարելու, մեր տեսակետները պաշտպանելու, ադրբեջանցիները ունեն իրնց մոտեցումները, այդ շրջանակներում մենք պիտի պարզենք մեր հարաբերությունները»,- ասել է նախագահը: