Հայ Ազգային Կոնգրեսն այսօր` փետրվարի 15-ին, քաղխորհրդի հերթական նիստն է անցկացրել, որտեղ քննարկվել են Հրազդանում փետրվարի 12-ին կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները եւԿոնգրեսի ռազամավարության հետ կապված հարցեր:

Բացի այդ, Կոնգրեսի քաղխորհրդի նիստում քննարկվել է մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը, մասնավորապես, հանրահավաքի ժամանակ ժողովրդին ներկայացվող օրակարգի հարցերը: Անդրադարձ է եղել նաեւ համամասնական ցուցակի ձեւավորման հետ կապված խնդիրներին եւ շարունակվել են այս թեմայով արդեն մի քանի շաբաթ ընթացող քննարկումները: