Президент США Дональд Трамп в частном порядке выразил серьезную заинтересованность в размещении американских войск на территории Ирана, сообщает телеканал NBC News со ссылкой на чиновников в Вашингтоне.
Թրամփն իր օգնականների և Սպիտակ տանից դուրս գտնվող հանրապետական պաշտոնյաների հետ քննարկել է ցամաքային զորքեր տեղակայելու գաղափարը՝ ներկայացնելով հետպատերազմյան Իրանի զարգացման իր տեսլականը։ Ըստ այդ տեսլականի՝ իրանական ուրանը պետք է լինի անվտանգ հսկողության տակ, իսկ ԱՄՆ-ն ու Իրանի նոր վարչակարգը պետք է համագործակցեն նավթարդյունահանման ոլորտում՝ ԱՄՆ-Վենեսուելա փոխգործակցության օրինակով, հայտնել են աղբյուրները։ Լրատվամիջոցի զրուցակիցների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի այն հայտարարությունները, որոնք վկայում են ցամաքային ստորաբաժանումներ ներգրավելու լուրջ հետաքրքրության մասին, ուղղված չեն եղել Իրան լայնամասշտաբ ռազմական ներխուժմանը։ Խոսքն ավելի շուտ ամերիկյան զորքերի փոքրաքանակ կոնտինգենտի մասին է, որը պետք է օգտագործվի կոնկրետ ռազմավարական նպատակների իրագործման համար։
Միևնույն ժամանակ, նրանք հայտարարել են, որ Թրամփը ցամաքային զորքերի հետ կապված ոչ մի որոշում չի կայացրել և ոչ մի հրաման չի արձակել։ «Այս պատմությունը հիմնված է անանուն աղբյուրների ենթադրությունների վրա, որոնք ընդգրկված չեն նախագահի ազգային անվտանգության թիմում և ակնհայտորեն տեղյակ չեն այդ քննարկումներից», - ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթի հայտարարության մեջ։ «Նախագահ Թրամփը միշտ իմաստորեն հավանական է համարում բոլոր տարբերակները, սակայն յուրաքանչյուր ոք, ով փորձում է ակնարկել, թե նա հակված է այս կամ այն տարբերակին, միայն ապացուցում է, որ իրականում ներկա չէ բանակցությունների սեղանի շուրջ»։
Հրապարակայնորեն Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է «զորքեր տեղակայել» Իրանում, թեև մինչ այժմ պատերազմն ընթացել է բացառապես օդային գործողությունների տեսքով։ Այս գաղափարի շուրջ նրա առանձնազրույցները վկայում են, որ նախագահը, հնարավոր է, ավելի հակված է դիտարկել նման քայլի հնարավորությունը, քան կարելի էր ենթադրել թեմայի վերաբերյալ նրա հրապարակային մեկնաբանություններից։ Լրատվամիջոցն ընդգծում է, որ Իրանի տարածքում ամերիկյան ուժերի ցանկացած տեղակայում կարող է ընդլայնել պատերազմի մասշտաբները և մեծացնել ԱՄՆ զինված ուժերի համար առկա ռիսկերը։
Թրամփն իր օգնականների և Սպիտակ տանից դուրս գտնվող հանրապետական պաշտոնյաների հետ առանձնազրույցների ժամանակ պատմել է, որ Իրանում իր համար իդեալական ելքը նման է ԱՄՆ-ի և Վենեսուելայի հարաբերություններում նկատվող դինամիկային։ Ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան հատուկ ջոկատայինները հունվարին գերի են վերցրել այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ ներկայիս պաշտոնյաները և մեկ նախկին պաշտոնյա։





























