Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 04:30-ին ԻՀՊԿ հրթիռային ստորաբաժանումները երեք կետերում հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող հակաիրանական խմբավորումների դիրքերին, հայտնում է Tasnim-ը։
«Եթե տարածաշրջանի անջատողական խմբավորումները գործողություններ ձեռնարկեն Իրանի տարածքային ամբողջականության դեմ, ապա մենք կջախջախենք նրանց», — ասված է Իրանի ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:





























