Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում THAAD համակարգի մարտկոց է ոչնչացվել։ Այս մասին այտնում է «Իրանցի լրագրողի օրագիրը» Telegram-ալիքը։
«Մենք նախկինում գիտեինք, որ Իրանը THAAD AN/TPY-2 տեսակի վաղ նախազգուշացման չորս ռադար է ոչնչացրել Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիի և Ալ-Ռուվայսի շրջակայքում, ինչպես նաև մեկ ռադար Հորդանանի «Մուվաֆֆակ աս-Սալթի» ավիաբազայի մոտ։
Այժմ հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում նույնպես THAAD-ի մարտկոց է ոչնչացվել։
Այսպիսով, ԱՄՆ-ն կորցրել է իր յոթ THAAD ռադարներից հինգը։
Ենթադրվում է, որ THAAD-ի մնացած երկու ռադարները գտնվում են Նեգևի անապատում. մեկն ուղղված է դեպի Իրան, մյուսը՝ դեպի Եմեն։
Այսօր՝ բալիստիկ հրթիռների փոքր ալիքների տեսքով իրականացված Իրանի հրթիռային հարվածներն ուղղված են եղել հենց Նեգև անապատին։ Ամենակարողի կամոք, այժմ հերթը հասել է վերջին երկու ռադարների ոչնչացմանը և բալիստիկ հրթիռների վաղազդարարման համակարգն ամբողջությամբ շարքից հանելուն։
Աղբյուրի պնդմամբ, դրանց ոչնչացումից հետո հերթը կհասնի ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին, որոնք «կուղարկվեն քարի դար»։ Եվ դա կարվի առանց որևէ նախնական զգուշացման»,- գրում է ալիքը։





























