Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել նախօրեին ԱԱԾ շենքի հրկիզման փորձի վերաբերյալ։
ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը): Մեկ անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։





























