Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ռազմածովային անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարված են հասցրել «Ալ-Դաֆրա» ավիաբազային: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի վարչությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումն այս առավոտ զանգվածային հարված է հասցրել «Ալ-Դաֆրա» ավիաբազային։

Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման ընթացքում թիրախները հաջողությամբ խոցվել են: Հարվածի հետևանքով վնասվել են ամերիկյան օդուժի հրամանատարական կենտրոնը, արբանյակային կապի կենտրոնը, ինչպես նաև վաղ նախազգուշացման և կրակի կառավարման ռադարները:

«Ալ-Դաֆրան» ամենախոշոր և կարևորագույն ավիաբազաներից մեկն է, որը ծառայում է որպես Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում ամերիկյան զորքերի վերահսկողության և ղեկավարման կենտրոն, հայտնում են իրանական լրատվամիջոցները: