Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի խոսքով՝ երկիրը թույլատրել է իրանական ռազմանավին խարիսխ գցել իր նավահանգստում՝ որպես հումանիտար ժեստ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Իրանի ՌԾՈւ մեկ այլ նավ է խորտակել հարևան Շրի Լանկայի ափերի մոտ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ըստ գործակալության տվյալների՝ «Լավան» նավը չորեքշաբթի օրը կայանվել է Հնդկաստանի հարավային Կոչի նավահանգստում: Նույն օրը, Թեհրանի հրատապ հարցումից հետո, ամերիկյան սուզանավը հարված է հասցրել իրանական «Dena» ֆրեգատին: Այս մասին Reuters-ին հայտնել է Հնդկաստանի կառավարության իրազեկ աղբյուրը:

««Լավանը» դեսանտային ամֆիբիա-նավ է, հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի առցանց կայքը։ Այն և ևս երկու նավ ժամանում էին նավատորմի ստուգատեսին, իսկ հետո նրանք, որոշ իմաստով, հայտնվեցին իրադարձությունների սխալ կողմում», - պատմել է Ջայշանկարը ամենամյա Raisina Dialogue միջոցառման ժամանակ։

«Կարծում եմ՝ մենք սրան մոտեցել ենք մարդասիրության տեսանկյունից, այլ ոչ թե ինչ-որ իրավական հարցերի։ Կարծում եմ՝ մենք ճիշտ ենք վարվել», — հավելել է նա։

Հիշատակված ֆրեգատը, որի տախտակամածին կար շուրջ 130 նավաստի, մարտի 4-ին ենթարկվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավի հարձակմանը և խորտակվել Շրի Լանկայի ափերի մոտ։ Ռազմածովային ուժերը փրկել են 32 հոգու՝ բոլորն Իրանի քաղաքացիներ են, նրանք հոսպիտալացված են։ Ջրից դուրս է բերվել 87 մարմին։ Անձնակազմի մնացած անդամները համարվում են անհայտ կորած։