Նավթային ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին թոփ մենեջեր Վլադիմիր Պերեվերզինը, որը  2007 թ-ին դատապարտվել էր տնտեսական հանցագործությունների համար,  փետրվարի 15-ին ազատ է արձակվել` ժամկետը լրանալու հետ կապված:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», 2010թ-ին դատարանը մեղադրական հոդվածներից մեկի պատժաչափի փոփոխության հետ կապված  կրճատել էր ազատազրկման ժամկետը  2,5 տարով` մինչեւ  8,5  տարի:

2011 թ. մարտին ուժի մեջ մտած  նոր Քրեական օրենսգրքով  եւս պատժաչափի կրճատում էր նախատեսվում: Արդյունքում` կատարված փոփոխությունների համաձայն, ազատազրկման ժամկետը կրճատվել է եւս  մեկ տարի երկու ամսով:

Հաշվի առնելով, որ կալանավորման ժամկետը հաշվվում  է 2004թ-ից, Պերեվերզինի պատիժը կրելու ժամկետն արդեն լրացել էր: