ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն:

Ներկայումս ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները:

Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան»,– գրել է նա։