Ավելի քան 100 ցուցարար է հավաքվել Լոնդոնի կենտրոնում՝ կոչ անելով դադարեցնել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը:

Բարեգործական կազմակերպությունները և նախաձեռնող խմբերը մի քանի վրաններ են տեղադրել Վեստմինսթերի հարևանությամբ գտնվող Վիկտորիա Թաուեր Գարդենս փողոցում, որտեղ ցուցարարները բաժանել են պաստառներ, թռուցիկներ և այլ պարագաներ։

Նախաձեռնող խմբերը, այդ թվում՝ «Միջուկային զինաթափման արշավը» (CND), «Կանգնեցնենք պատերազմը», «Պաղեստինի հետ համերաշխության արշավը», Մեծ Բրիտանիայի մուսուլմանների ասոցիացիան, Մեծ Բրիտանիայի պաղեստինյան ֆորումը և «Ալ-Ակսայի բարեկամները», երթ են իրականացնում դեպի ԱՄՆ դեսպանատուն։

Լոնդոնի ոստիկանությունը պայմաններ է սահմանել, որոնց համաձայն՝ ցուցարարները պետք է մնան նշանակված երթուղիներում և մինչև ժամը 17:00-ն (Գրինվիչի ժամանակով) ավարտեն իրենց հանրահավաքները։