Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» սեփական խաղադաշտում 3:2 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի «Բենֆիկայի» նկատմամբ:
20-րդ րոպեին հաշիվը բացեց Պերեյրան, որն օգտվեց «Զենիթի» դարպասապահ Յուրի Ժեւնովի սխալից: 27-րդ րոպեին Ռոման Շիրոկովը հավասարեցրեց հաշիվը: 71-րդ րոպեին Սերգեյ Սեմակը կրնկի հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: 87-րդ րոպեին դարձյալ հաջողությունը ժպտաց «Բենֆիկային», դարձյալ սխալվեց դարպասապահ Ժեւնովը, որը երկրորդ անգամ էլ գնդակը բաց թողեց ձեռքից: Կարդոսոն հաշիվը դարձրեց 2:2: Բայց մեկ րոպե անց նույն Շիրոկովը խփեց «Զենիթի» հաղթական գնդակը:
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Զենիթ» - «Բենֆիկա»` 3:2
Շիրոկով 27, 88, Սեմակ 71 – Պերեյրա 20, Կարդոսո 87




























