ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի գաղտնի զեկույցում եզրակացություն է արվել, որ Իրանում իշխանությունը դժվար թե հաջողվի տապալել՝ նույնիսկ լայնամասշտաբ հարձակման արդյունքում, գրում է The Washington Post պարբերականը:
Զեկույցին ծանոթ երեք անձինք թերթին ասել են, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումը սկսելուց մոտ մեկ շաբաթ առաջ կատարված գնահատականը նախանշել է փոքր և լայնածավալ հարձակումները՝ որպես հավանական իրավահաջորդության սցենարներ:
Զեկույցում եզրակացվում է, որ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո կպահպանվեն բոլոր արձանագրությունները, որոնք անհրաժեշտ են ռեժիմի գոյատևումն ապահովելու համար։ Ընդ որում քիչ հավանական է, որ իրանական ընդդիմությունն իր ձեռքը վերցնի իշխանությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է այդ գնահատականը նախքան գրոհի սկիզբը, թե ոչ։
Պարբերականը նշում է, որ հետախուզական զեկույցն, ըստ երևույթին, չի դիտարկել այլ սցենարներ, այդ թվում՝ ամերիկյան զորքերի կողմից հնարավոր ցամաքային գործողությունը։





























