Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ իր ուժերը գրոհել են Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող լցանավ Պարսից ծոցում, տեղեկացրել է Sepah News-ը։
«Louise P» առեւտրային անվանմամբ լցանավը, որը նավարկում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո, ահաբեկչական Ամերիկայի ակտիվներից էր, այն խփվել է անօդաչուների կողմից Պարսից ծոցի կենտրոնում»,- նշվել է ԻՀՊԿ հայտարարությունում։
Շաբաթ օրը ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ հարվածային անօդաչուով խփել է «Prima» լցանավը, որն անտեսել էր ԻՀՊԿ ռազմածովային ուժերի բազմակի նախազգուշացումներն այն մասին, որ անցումը Հորմուզի նեղուցով արգելված է եւ անվտանգ չէ։





























