«Չեխական ավիաուղիներ» ընկերության օդանավի անձնակազմի հրամանատար օդաչուն այսօր` փետրվարի 15-ին, մահացել է Վարշավա-Պրահա չվերթի ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Պրահայում օդանավը դիմավորել են բժիշկները, սակայն նրանց չի հաջողվել փրկել օդաչուի կյանքը:
Նշվում է, որ օդանավի ուղեւորներին վտանգ չի սպառնացել, քանի որ օդանավի կառավարումն իր ձեռքն է վերցրել երկրորդ օդաչուն: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, մահացածի ինքնությունը եւս գաղտնի է պահվում:




























