Իրանի հաղորդակցությունների եւ տեղեկատվական հարցերի գծով փոխնախագահ Մեհդի Թաբաթաբաին մեկնաբանել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այսօրվա հայտարարությունները՝ հայտնելով, որ  Փեզեշքիանը ընդամենը ցանկացել է ասել, որ եթե տարածաշրջանի երկրները չնպաստեն ԱՄՆ ագրեսիային Իրանի դեմ, նրանք չեն դառնա թիրախ, տեղեկացրել է Mehr-ը։

Նա ընդգծել է, որ իսլամական հանրապետությունը չի տրվի սադրանքներին՝ ավելացնելով, որ Իրանի զինված ուժերը վճռականորեն կարձագանքեն ամերիկյան բազաներից եկող ագրեսիային։

Ավելի վաղ ազգին հղած ուղերձում, Իրանի նախագահը հայտարարել էր, որ ժամանակավոր ղեկավարող խորհուրդը երեկ հայտարարել է, որ հարեւան երկրների դեմ այլեւս գրոհներ կամ հրթիռների արձակումներ չեն լինի, եթե այդ երկրները չհարձակվեն Իրանի դեմ։

Փեզեշքիանը նաեւ ներողություն է խնդրել հարեւան երկրներից։

«Մենք մտադրություն չունենք ներխուժել այլ երկրներ»,- ասել է նա։