ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում Հարավային Ամերիկայի երկրների ղեկավարների գագաթաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ հայտնել է, որ 0-10 բալ սանդղակով գնահատելու դեպքում իր երկրի գործողությունն Իրանի դեմ գնահատվում է 15 բալ։

Նա Իրանին ԱՄՆ եւ Իսրայելի հարվածներն անվանել է «զարմանալի» գործողություններ։

«Պատերազմն Իրանի դեմ ծառայություն է, որը մենք մատուցում ենք ոչ թե Մերձավոր Արեւելքին, այլ աշխարհին»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաեւ «շատ հիվանդ մարդիկ» է անվանել Իրանին ԱՄՆ եւ Իսրայելի հասցրած հարվածների հետեւանքով զոհվածներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը՝ պատճառելով ավերածություններ եւ մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի եւ ԱՄՆ գրոհների հետեւանքով զոհվել են նաեւ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

 Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտել է Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին եւ մտել է հարավային Լիբանան։