Ադրբեջանի դեսպանատան ավտոմեքենան Մոսկվայում մխրճվել է մետրոյի կայարանի նախասրահ։ Հարվածի ուժգնությունից կոտրվել են ապակե դռները, սակայն, բարեբախտաբար, զոհեր չկան, հաղորդում է Readovka տելեգրամյան ալիքը։
Վարորդի վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Մոսկվայի մետրոյի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ կայարանը գործում է սովորական ռեժիմով։ Միջադեպի պահին մուտքի մոտ ուղևորներ չեն եղել։




























